Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով «Նոր Շիրվան» ՍՊԸ-ի տնօրեն Վրեժ Կարապետյանի համայնքի ղեկավարին ուղղած՝ 2021 թվականի նոյեմբերի 19-ի N4114-Ք դիմումը.
որոշում եմ՝
1.Տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Այգեստան փողոց 3/1/2/1 հասցեում գտնվող պահեստի, փայտամշակման արտադրամասի, չորանոցի, սանհանգույցի, պահակատան քանդման աշխատանքների համար թիվ 01 քանդման թույլտվություն (քանդման թույլտվությունը կցվում է):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք: