Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 16-րդ հոդվածով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օլգա Ստեփանի Բեգոյանի (ծնված՝ 28․07․1977թ․) հուղարկավորության ծախսերը հոգալու համար «Հրաժեշտի ծառայություն Բարաբաթում» ՍՊԸ-ին տրամադրել 120․000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, իսկ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին 60․000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ գումար։
2. Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: