Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հակոբ Լյովայի Մարտիրոսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 4129-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի տարածքում գտնվող՝ Հակոբ Լյովայի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, կնքված` 03.09.2024 թվականին, գրանցամատյանում գրանցված 1909-ով) 09-039-0022-0004 կադաստրային ծածկագրով 0.091 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինություններին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 364457) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լիճք, 1-ին փողոց, 3-րդ փակուղի, 4/1» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09082WNRFLYP/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: