Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N731-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումների, հիմք ընդունելով Ա/Ձ Նարեկ Մելիքսեթյանի (ՀՎՀՀ 23371066) կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2023AFTPCN) և քննության առնելով Ամալյա Բակունցի Առաքելյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրված 2024 թվականի ապրիլի 15-ի N 1708-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողամասում Ամալյա Բակունցի Առաքելյանի կողմից ինքնակամ կառուցած 19.8 քմ արտաքին մակերեսով շինությունը (ավտոտնակ), որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ հաստատված ծրագրի պայմաններին, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում՝ ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00198 հա սպասարկման հողամաս:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող 09-002-0035-0014 կադաստրային ծածկագրից 0.00198 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված 19.8 քմ արտաքին մակերեսով շինությունը (ավտոտնակ), դիտել որպես գույքի մեկ միավոր և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Ագարակ, Սայաթ-Նովայի փողոց, 4/5» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 090219PJXZ8P):