Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշումը և Լոսի Շոքերյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի նոյեմբերի 19-ի N5179-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Լոսի Շոքերյանին (գրանցման համարը 79.1383419) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան փողոցի 25/2 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2024 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով։