Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 19-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2022 թվականի N 19-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ,  ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշման դրույթներով և հիմք ընդունելով Դավիթ Կամոյի Գևորգյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2022 թվականի հունվարի 18-ի թիվ 174-Ք դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող՝ Դավիթ Կամոյի Գևորգյանի սեփականությունը հանդիսացող, Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 12/1/2/1/2 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող 09-005-0066-0022 կադաստրային ծածկագրով 0.00038 հա բնակավայրերի նշանակության հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03072019-09-0035), Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 12/1/2/2 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող 09-005-0066-0020 կադաստրային ծածկագրով 0.00273 հա բնակավայրերի նշանակության հողամասը և նրա վրա ամրակայված շինությունը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03072019-09-0020), Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 12/1/3 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող 09-005-0066-0016 կադաստրային ծածկագրով 0,01289 հա բնակավայրերի նշանակության հողամասը և նրա վրա ամրակայված շինությունը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21112017-09-0007) միավորել և միավորումից առաջացած նոր անշարժ գույքին տրամադրել՝ <<Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Ա. Ադելյան փողոց, 12/3>> հասցե:

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 12/3 հասցեում գտնվող Դավիթ Կամոյի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող  0.01599 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի վրա ամրակայված 8.4 քմ ընդհանուր մակերեսով լիցքավորողի սենյակի գործառնական նշանակությունը փոխել որպես՝ հասարակական նշանակության շինություն՝ ավտոլցավորման կայան:

3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner