Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 09-002-0064-0067 կադաստրային ծածկագրից 0.11143 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր նպատակային նշանակության, «պահեստարանների հողեր» գործառնական նշանակության հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Գործարանային փողոց, 24/1» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 090213YNLXKU):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: