Այսօր: Երկուշաբթի, 4 Հուլիսի 2022թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 31-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 31-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՎԱՆԻՁՈՐ, ԱԼՎԱՆՔ, ՆՌՆԱՁՈՐ ԵՎ ՎԱՀՐԱՎԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N23-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, 75-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության  կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1918-Ն որոշմամբ, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-10, դեմ-0,  ձեռնպահ-0, Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի  ավագանին 

որոշում  է.

1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի  Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր և Վահրավար  բնակավայրերի  հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող.

1)Պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների /Արևիկ ազգային պարկ / հողերից 0.05 հա /2 միավոր/ բնապահպանական հողամաս` /09-088-0101-0042-ից, 09-074-0434-0002-ից/.

2)Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.2 հա /11 միավոր/, որից 0,03հա արոտավայր /09-074-0407-0001-ից 2 միավոր/ և 0,17հա այլ հողատեսք /09-074-0426-0070,09-074-0426-0001-ից, 09-074-0443-0039,09-009-0101-0001-ից, 09-009-0135-0002-ից, 09-009-0137-0003, 09-066-0123-0001-ից, 09-066-0112-0001-ից, 09-066-0139-0001-ից/ փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` «կապի օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ՝ բջջային կապի կայանների շահագործման  համար:

2.Համայնքի ղեկավարին`  կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ:

3.Չեղյալ ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի  հոկտեմբերի 18-ի   «Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի սեփականություն համարվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին» N23-Ա որոշումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner