Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 9-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՆԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Իրավական  ակտերի  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 20-րդ հոդվածի 1-ին  մասով, «Տեղական  ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի  29-րդ  կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի  1-ին կետի և 8-րդհոդվածի 1-ինմասի դրույթներով, համաձայն  Հայաստանի Հանրապետության  կառավարության 2011  թվականի  դեկտեմբերի  29-ի   N1918-Ն որոշման,  հաշվի  առնելով  համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի  քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-,  դեմ-,  ձեռնպահ-, Հայաստանի  Հանրապետության  Սյունիքի  մարզի  Մեղրի  համայնքի  ավագանին 

 

1.Տալ համաձայնություն   Հայաստանի   Հանրապետության  Սյունիքի  մարզի  Մեղրի  համայնքի    Վարդանիձոր գյուղի   հողերի   օգտագործման   ժամանակավոր սխեմայում    փոփոխություն  կատարելուն,  ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի  վարչական  սահմաններում   գտնվող  համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0,10831 հեկտար   (սեփականության  իրավունքի վկայական N25012017-09-0001, ծածկագիր՝ 09-092-0313-0006)  փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության՝    մանկապարտեզի  շենք կառուցելու համար:

2.Համայնքի ղեկավարին` համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով  կազմել  հողաշինարարականգործ և  ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:           


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner