Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2024 թվականի N 632-Ա

ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137 -Ն որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեի «Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)» (08.06.01.51) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածից դրամական պարգևատրումով խրախուսել Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շախմատի հավաքական թիմում հանդես եկած Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի բնակիչ Արտյոմ Պետրոսի Մանուկյանին 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. հուլիսի  18
        
ք․ Մեղրի