 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2025 թվականի N 454-Ա
ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24–րդ կետով, հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 22-ին կազմակերպված աճուրդի թիվ 7 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող Մեղրի համայնք գյուղ Նռնաձոր 2-րդ փողոց 7 հասցեում գտնվող 0,11844 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման (1 միավոր, կադաստրային ծածկագիր՝ 09-066-0007-0020) հողամասի աճուրդը համարել չկայացած։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2025թ. սեպտեմբերի 29
ք․ Մեղրի