ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 հունիսի 2023 թվականի N 480-Ա
ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Կոմիտաս 1/1 հասցեի բնակիչ Սևակ Արտուրիկի Մարգարյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2023 թվականի մայիսի 30-ի N2316-Տ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Սևակ Արտուրիկի Մարգարյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Կոմիտասի 1/3 հասցեում (հողամասի ծածկագիր՝ 09-002-0014-0007) ավտոտնակի կառուցում՝ տանիքի և կողերի ծածկով, բարձրությունը՝ 4,5 մ, ընդհանուր մակերեսը՝ 66,64 քառ.մ (9.8x6.8) շինարարական աշխատանքների համար:
2. Սևակ Արտուրիկի Մարգարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Բ. ԶԱՔԱՐՅԱՆ
2023թ. հունիսի 06
ք․ Մեղրի