Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2022 թվականի N 273-Ա

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի  թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մեղրիի համայնքապետարանի  աշխատակազմի քարտուղարի ժ/պ Աննա Նավասարդյանի  2022թ.-ի մայիսի  16-ի  N2115-Տ համայնքի ղեկավարին ուղղված  դիմումը՝

ՈՐՈՇՈԻՄ ԵՄ

1.Ձևակերպել  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 32 շենքի հարևանությամբ խաղահրապարակի  հիմնման    շինարարական աշխատանքների թիվ 03 ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը կցվում է):

2.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2022թ. մայիսի  19
        
ք․ Մեղրի