 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 հունիսի 2023 թվականի N 481-Ա
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 141-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 6-ի թիվ 8 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեի «Համայնքի սոցիալական ծրագրեր» ծրագրի (10-07-01-51) այլ նպաստներ բյուջեի (4729) հոդվածից դրամական օգնություն տալ Ռայա Օնիկի Դավթյանին՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Բ. ԶԱՔԱՐՅԱՆ
2023թ. հունիսի 06
ք․ Մեղրի