Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2024 թվականի N 656-Ա

ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Գուրգեն Հովհաննեսի Հովհաննիսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի հուլիսի 25-ի N 3385 -Ք դիմումը՝  

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ                                    

1.Գուրգեն Հովհաննեսի Հովհաննիսյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի 39/4 հասցեում գտնվող ավտոտնակի երկրորդ հարկում օժանդակ շինության կառուցման աշխատանքների համար։

2.Գուրգեն Հովհաննեսի Հովհաննիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:

3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. հուլիսի  30
        
ք․ Մեղրի