Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 հունիսի 2023թվականի N 478-Ա

ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2023 թվականի մայիսի 31-ի N2230-Տ դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.«Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությանը տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ցանցի արդիականացում, նոր բաշխիչ տուփեր (6 /վեց/ հատ) և մալուխային ելքի կառուցում շինարարական աշխատանքների համար:

2.«Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:

3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                         ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Մեղրի