Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2022 թվականի N 276-Ա

ՋԱՆԻԿ ԱՐՇԱՎԻՐԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԿԵԿԵԼ ԻՇԽԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, հաշվի առնելով «ԶԵՓՅՈՒՌ ԱՐՏ» ՍՊ ընկերության 2022 թվականի մայիսի 16-ի ՏԵ-05/113 եզրակացությունը, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը և հիմք ընդունելով Ջանիկ Արշավիրի Բեգլարյանի համայնքի ղեկավարին ուղղած դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոց 17/42 հասցեում գտնվող, Ջանիկ Արշավիրի Բեգլարյանին և Կեկել Իշխանի Խաչատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,00673 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0027-0015, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 15012021-09-0003) երկհարկանի շինությունը՝ 65,8 քմ և 64,2 քմ ծածկերը (ընդհանուր մակերեսով 130քմ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2. Տեղեկացնել Ջանիկ Արշավիրի Բեգլարյանին, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Մեղրի համայնքի բյուջեի 900305083306 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ սահմանված վճարները՝ 130քմ ծածկերի համար 184 860 (մեկ հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ (130 քմ x 10 000 դրամ x 0,1422= 184 860 ՀՀ դրամ)։

3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի վրա:

7.Որոշման կատարման հսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2022թ. մայիսի  20
        
ք․ Մեղրի