 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2022 թվականի N 23-Ա
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N519 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի «Մեղրի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N519 որոշման հավելվածի մեջ կատարել փոփոխություն՝
հավելվածում «Սիրուն Սարգսյան - Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել «Նվարդ Խաչատրյան - <<Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն>> ՓԲԸ մանկաբույժ բառերով, <<Նելլի Մելքումյան Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժնի առաջատար մասնագետիբառերը փոխարինել <<Սվետլանա Գրիգորյան-Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար բառերով, <<Պավլիկ Կարապետյան – Մեղրիի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ>> բառերը փոխարինել <<Պավլիկ Կարապետյան Միասնական սոցիալական ծառայության Մեղրիի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող>> բառերով։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Բ. ԶԱՔԱՐՅԱՆ
2022թ. հունվարի 26
ք․ Մեղրի