Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2022 թվականի N 274-Ա

ԱՉՈ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, հաշվի առնելով «ԶԵՓՅՈՒՌ ԱՐՏ»  ՍՊ ընկերության 2022 թվականի մայիսի 02-ի ՏԵ-05/98 եզրակացությունը, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը և հիմք ընդունելով Աչո Անդրանիկի Սիմոնյանի համայնքի ղեկավարին ուղղած դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող, Աչո Անդրանիկի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,06 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0725-014 (09-005-0725-0036), անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 1166326) շինությունները՝ 53,7 քմ այգետնակը, 15,1 քմ ծածկը և 57,7 քմ հարթակը որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մտղապաս թաղամասում գտնվող 0․06 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված 53,7 քմ այգետնակը, 15,1 քմ ծածկը և 57,7 քմ ընդհանուր մակերեսով շինությունները դիտել որպես գույքի մեկ միավոր և տրամադրել՝ <<Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Մտղապաս թաղամաս թիվ 6>> հասցե:

3. Տեղեկացնել Աչո Անդրանիկի Սիմոնյանին, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Մեղրի համայնքի բյուջեի 900305083306 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ սահմանված վճարները՝

53,7 քմ այգետնակի համար 64 923 (վաթսունչորս հազար ինը հարյուր քսաներեք) ՀՀ դրամ (53,7 քմ x 10 000 դրամ x 0,1209= 64 923 ՀՀ դրամ), 15,1 քմ ծածկ համար 18 256 ( տասնութ հազար երկու հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ (15,1 քմ x 10 000 դրամ x 0,1209= 18 256 ՀՀ դրամ), 57,7 քմ հարթակ համար 69 759 (վաթսունինը հազար յոթ հարյուր հիսունինը) ՀՀ դրամ (57,7 քմ x 10 000 դրամ x 0,1209= 69 759 ՀՀ դրամ)։

4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի վրա:

8.Որոշման կատարման հսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2022թ. մայիսի  20
        
ք․ Մեղրի