 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հունիսի 2023 թվականի N 484-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՐԻՆԵ ԱՍԼԻԿՅԱՆԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 01-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N129-Ն որոշումը, Կարինե Ասլիկյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2023 թվականի հունիսի 06-ի N2438-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Կարինե Ասլիկյանին (գրանցման համարը՝ 79․993805) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարարների 10 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2023 թվականի ապրիլի 01-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Բ. ԶԱՔԱՐՅԱՆ
2023թ. հունիսի 08
ք․ Մեղրի