Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2022 թվականի N 22-Ա

<<ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի  փետրվարի 28-ի թիվ 18-Ն և 2020 թվականի  դեկտեմբերի 29-ի թիվ 85-Ն որոշումները, <<ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն>>  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` համայնքի ղեկավարին ներկայացրած  2022 թվականի հունվարի 13-ի N134 հայտը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 26/26 հասցեում գործող (իրավաբանական հասցե` ՀՀ քաղաք Երևան Դավիթ Անհաղթի 23,44,45 և 47 ՀՎՀՀ 01528378) <<ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն>>  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` տեղադրել (տեղաբաշխել) 9,84 քմ այլ արտաքին գովազդ:

2.<<ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն>>  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայքնապետարանի 900305081391 հաշվեհամարին մուծել 177 120 ( մեկ հարյուր յոթանասունյոթ հազար  մեկ հարյուր քսան ) ՀՀ դրամ տեղական տուրք ` այլ արտաքին գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) թույլտվության համար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2022թ. հունվարի  25
        
ք․ Մեղրի