Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2022 թվականի N 275-Ա

ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ Գրիգորի Թումանյանի (լիազորագիր տրված՝ 17.03.2022թ., սեղանամատյանում գրանցված՝ 1511-ով )՝ համայնքի ղեկավարին ուղղած 2022 թվականի մայիսի 16-ի թիվ 2114-Ք դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի տարածքում գտնվող Արինա Արմենի Գևորգյանին սեփականության  իրավունքով պատկանող 0,00393 հա բնակավայրերի նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինությանը տրամադրել` «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Սայաթ-Նովայի փողոց, 6/2» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09002HWM9MVM/:

2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2022թ. մայիսի  20
        
ք․ Մեղրի