Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2022 թվականի N 269-Ա

ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Լուսինե Էդիկի Մինասյանի՝ համայնքի ղեկավարին ուղղված 2022 թվականի մայիսի 17-ի թիվ 2139-Ք դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի տարածքում գտնվող Լուսինե Էդիկի Մինասյանին  ժառանգության  իրավունքով պատկանող 16,2 քառ. մ.  անշարժ գույքին  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1106278) տրամադրել` «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Գ. Նժդեհի փողոց, 1-ին փակուղի, 7/3» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09002YD6DLLU/:

2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2022թ. մայիսի  18
        
ք․ Մեղրի