 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2024 թվականի N 346-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 01-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30 -Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԸ 24:00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N 04-Ն որոշումը և անհատ ձեռնարկատեր Արտակ Մովսեսյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի ապրիլի 11-ի N1655-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Արտակ Մովսեսյանին (գրանցման համարը` 79․757747) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի գյուղ Լեհվազ 6-րդ փողոց թիվ 13 հասցեի հարևանությամբ գտնվող առևտրի կետում թույլատրել 2024 թվականի ապրիլի 01-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատելու ժամը 24:00-ից հետո:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝ Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. ապրիլի 12
ք․ Մեղրի