 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2024 թվականի N 636-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՏՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 01-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշումը, Արտուր Հարությունյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի հուլիսի 18-ի N3182-Տ հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Արտուր Հարությունյանին (գրանցման համարը՝ 79.754151) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի 5-րդ փողոց 1 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2024 թվականի հուլիսի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. հուլիսի 18
ք․ Մեղրի