Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2024 թվականի N 653-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԵՆՐԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 01-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշումը, Հենրիկ Գաբրիելյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի հուլիսի 25-ի N3371-Տ հայտը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Անհատ ձեռնարկատեր Հենրիկ Գաբրիելյանին (գրանցման համարը՝ 79․1381831) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի-Քաջարան մայրուղու աջ կողմում գտնվող ոչ հիմնական շինության մեջ թույլատրել 2024 թվականի հուլիսի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. հուլիսի  29
        
ք․ Մեղրի