Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեում կատարել վերաբաշխում՝
1)Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» (01.01.01.51) ծրագրի 4214 (Կապի ծառայություններ) հոդվածից 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելացնել 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ «Աշխատակազմի (կադրերի) գծով ընդհանուր բնույթի ծառայություններ» 4252 (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին:
2)Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Զբոսաշրջություն» (04.07.03.51) ծրագրի 4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածից 375000 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ և ավելացնել 375000 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ «Աշխատակազմի (կադրերի) գծով ընդհանուր բնույթի ծառայություններ» 4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին:
3)Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ֆոնդային բյուջեի «Նախադպրոցական կրթություն» (09.01.01.51) ծրագրի 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 403000 (չորս հարյուր երեք հազար) ՀՀ դրամ և ավելացնել 403000 (չորս հարյուր երեք հազար) ՀՀ դրամ «Նախադպրոցական կրթություն» (09.01.01.51) ծրագրի 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին: