Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Փոխել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի գործառնական նշանակությունը՝
1) Ագարակ քաղաքի Այգեստան փողոց 9/2 հասցեում գտնվող 1,83897 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0053-0049) բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «այլ» գործառնական նշանակությունը՝ որպես «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության․
2) Ագարակ քաղաքի Գործարանային փողոց 15/1 հասցեում գտնվող 0,18783 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0068-0007) բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «այլ» գործառնական նշանակությունը՝ որպես «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։