Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Պ․ Պողոսյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2024 թվականի սեպտեմբերի 18-ի N4278-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Լուծել 2005 թվականի սեպտեմբերի 29-ին Պապին Պողոսյանի հետ կնքած վարձակալության պայմանագիը (վկայական՝ 0021031, 0,505 հա):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Պապին Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: