Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N1477-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ռազմիկ Գինոսյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունիսի 20-ի թիվ 2478-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում (Կալեր թաղամասում) գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 200 000 քմ գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի հողերից օգտվելու իրավունքով` երեսունվեց ամիս ժամկետով, տրամադրել Ռազմիկ Գինոսյանին` ամսական սահմանելով 700 (յոթ հարյուր) ՀՀ դրամ վարձավճար:
2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի վրա: