Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Փոխել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող 0.03347 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0071-0001) բնակավայրերի հողերի կատեգորիա «այլ» գործառնական նշանակությունը՝ որպես «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 09-005-0071-0001 կադաստրային ծածկագրից 0.03347 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Զորավար Անդրանիկի փողոց, 5-րդ փակուղի, 2/1» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 0901199JEZYV/:
3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: