|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հուլիսի 2018 թվականի N 60 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 115-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին»» N 115-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. որոշմամբ հաստատված հավելվածում «Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք» բաժնի 26-րդ տողում «Պաշտոնային դրույքաչափը» սունյակի «91000» թիվը փոխարինել «118 000» թվով: 2.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |
Կողմ -10 ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(45.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|