09.05.24
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ հայրենակիցներ․Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Յուրաքանչյուր ազգի պատմության ամենահիշարժան դրվագները հաղթանակներն են: Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին: Մեր ժողովրդի պատմության մեջ քիչ չեն այդպիսի փառավոր հաղթանակների և սխրանքների հերոսական դրվագները:Մայիսյան հաղթանակները խորհրդանշում են մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին, նրա անձնուրաց նվիրվածությունն ու հավատարմությունը հայրենիքին: Մենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու եւ արժանապատվության նվիրական զգացումներով ենք տոնում այս օրը:Սիրելի´ հայրենակիցներ, հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակը ...
Մանրամասն |
|
09.05.24
ՄԱՅԻՍ 9-ՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Մայիսի 9-ի` Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ, Մեղրի և Ագարակ քաղաքներում համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ` համայնքի ղեկավարությունը, համայնքի ուժային կառույցների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, բնակիչները ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշակոթողներին:Ծաղկեդրումից հետո Մեղրիի Մարզամշակութային կենտրոն ՀՈԱԿ- ի Մեղրիի մշակույթի տանը կայացավ «Պատմական հաղթանակները չեն մոռացվում» խորագիրը կրող միջոցառումը, որին իրենց մասնակցությունը ունեցան Մեղրիի Մարզամշակութային կենտրոն ՀՈԱԿ- ի պարի, երգի և երգչախմբի սաները, «Մեղրի համայնքի Արևիք արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի պարային բաժնի, Հենրիկ Իգիյանի անվան ...
Մանրամասն |
|
08.05.24
ՆՈՐ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
|
Մայիսի 7-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը աշխատանքային այցով հյուրընկալել էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուին և աշխատակազմին։ Այցի նպատակն էր ծանոթանալ և ուսումնասիրել տեղանքը, հետագայում 56կմ երկարությամբ ջրագիծ կառուցելու համար, որը սկսվելու է Ցուրտ աղբյուր կոչվող հատվածից և որի շնորհիվ կջրարբիացվեն Վանք, Կալեր, Վարդանիձոր, Թխկուտ, Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր բնակավայրերը և մասնակիորեն Արևիք ազգային պարկն ու Մեղրի քաղաքը։
|
|
07.05.24
Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և Խաղաղության օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույց
|
Ժամը 12:30-ին ծաղկեդրում Ագարակ քաղաքում` զոհվածների հուշակոթողին: Ժամը 13։30-ին ծաղկեդրում Մեղրի քաղաքում գտնվող Մեծ հայրենական պատերազմում զոհվածների հուշակոթողներին (Կենտրոնական հրապարակ): Ժամը 14:00-ին հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառում «Մեղրիի Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Մեղրիի Մշակույթի տանը:
|
|
05.05.24
Շախմատի օլիմպիադա
|
Այսօր` մայիսի 5-ին, Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի 2-րդ համայնքային փուլը: Միմյանց դեմ մրցում էին Ագարակի, Մեղրիի թիվ 1, Մեղրիի թիվ 2, Ալվանքի, Կարճևանի, Վարդանիձորի, Լեհվազի դպրոցները: Մրցաշարի հաղթող դարձավ և մարզային փուլի ուղեգիր նվաճեց Մեղրիի թիվ 1 դպրոցը, երկրորդ հորիզինականը զբաղեցրեց Ագարակի, իսկ երրորդ հորիզինականը` Վարդանիձորի դպրոցները: Հաղթող թիմերին մաղթում ենք նոր նվաճումներ:
|
|
03.05.24
♟️ Շախմատ մրցաձևը Մեղրի համայնքում
|
Այսօր՝ մայիսի 3-ին, Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 2024 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների միջև սպարտակիադա» մարզական միջոցառման շախմատ մրցաձևի համայնքային փուլը։ Մարզական միջոցառմանը մասնակցում էին Ագարակի , Մեղրիի թիվ 1, Մեղրիի թիվ 2 և Վարդանիձորի դպրոցները։ Առաջնության համար մղվող մրցապայքարում` Ագարակի միջնակարգ դպրոցը զբաղեցրեց առաջին հորիզոնականը, Մեղրիի թիվ 2 դպրոցը ՝ երկրորդ հորիզոնական, իսկ Մեղրիի թիվ 1 դպրոցը՝ երրորդ հորիզոնական։ Բոլոր թիմերը Մեղրի համայնքի ղեկավարի կողմից արժանացան շնորհակալագրերի՝ հաղթանակի և մասնակցության համար:
|
|
02.05.24
Սոցիալական ծառայությունների մասնակացային պլանավորման և սոցիալական բարեփոխումների գործընթացն ապահովող հանձնաժողովի ստեղծում
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ․Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ 2023 թվականի փետրվարի 1-ից Սյունիքի մարզի 7 համայնքներում իրականացվում է «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի համագործակցությամբ։Ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն ծրագրի նախաձեռնողների և Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի աջակցությամբ համայնքում ստեղծվելու է սոցիալական ծառայությունների մասնակացային պլանավորման և սոցիալական բարեփոխումների գործընթացն ապահովող հանձնաժողով։Հանձնաժողովի ստեղծման նպատակն ...
Մանրամասն |
|
02.05.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ մայիսի 6-ին և 7-ին՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի(ՄՍԶԾ) հետ համատեղ կիրականացնի «Մարդկային անվտանգության հայեցակարգի ինտեգրումը Սյունիքի մարզի վերականգնման քաղաքականության գործընթացում» ծրագիրը։Դասընթացի նպատակն է՝•մասնակիցներին փոխանցել մարդկային անվտանգության մոտեցման•արժեթղթային վերլուծության•կանաչ աշխատատեղերի•արդար աշխատանքային փոխակերպման•ուղենիշների•աշխատանքի միջազգային չափորոշիչներիվերաբերյալ համապարփակ գիտելիքներ և հմտություններ։Դասընթացին կարող են մասնակցել՝✔️ՏԻՄ-ի անդամներ✔️ՀԿ-ներ✔️մասնավոր հատվածի ներկայացուցիչներ✔️Սյունիքում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |