Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.07.25 ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Մեղրի համայնքի հարգելի՛ երիտասարդներ,Սիրով տեղեկացնում ենք, որ Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ՝ օգոստոսի 12-ին, Մեղրի համայնքում կիրականացվեն տարատեսակ միջոցառումներ։Միջոցառումների շարքը կմեկնարկի՝Ժամը 10:00-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպում-քննարկումով, որի ընթացքում կարող եք բարձրաձայնել ձեր առաջարկները, գաղափարները, հուզող հարցերը,Ժամը 12:00-ին՝ քաղաք Ագարակում սպասվում է ամենախելահեղ գունային փառատոնը (Colorful party), ազդարարելու ուրախ ու հագեցած օրը,Ժամը 13:00-ին՝ ՊԻՑՑԱ խնջույք, որի ընթացքում կհամտեսեք տարածաշրջանում ամենամեծ և անմահական պիցցան,Ժամը 15:00-ին՝ ցուցահանդես-վաճառք,Ժամը՝ 18:00-ին՝ տոնական համերգ և շքեղ հրավառություն, որով կամփոփենք տոնական ... Մանրամասն
10.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

10.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Ուշադրություն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ին`ժամը 14:00-17:00-ն, կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
10.07.25 Տասնամյակներ ձգվող խնդիրները Մեղրի համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում
Հուլիսի 7-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ընդունել է Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 28 շենքի բնակիչներին, ովքեր ներկայացրեցին մի շարք խնդիրներ՝շուրջ 70 տարվա պատմություն ունեցող շենքի տանիքը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում՝ տեղումների ժամանակ ջուրը կաթում է բնակարաններ, առաջացրել է խոնավություն, ինչը բացասաբար է ազդում պատերի, առաստաղների և բնակարանային պայմանների վրա։Շենքի բակը չի համապատասխանում ոչ անվտանգության, ոչ էլ բնակելի տարածքի պահանջներին։ Բակով մեքենաները բարձր արագությամբ են անցնում, ինչը վտանգ է ներկայացնում հատկապես երեխաների համար։Հարակից տարածքում երեխաների համար չկա խաղահրապարակ։Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը լսեց մտահոգությունները և վստահեցրեց, ... Մանրամասն
09.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք-Տաշտուն հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

09.07.25 ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱԿՆԱՌՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Հուլիսի 9-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն իր աշխատավայրում հյուրընկալել է «Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի» նախագահ, «Կաստանետ պարային ստուդիայի» տնօրեն, միջազգային կարգի մրցավար Մարիաննա Մամյանին։ Հանդիպման հիմնական նպատակը Մեղրի համայնքում սպորտային պարահանդեսային պարերի զարգացման հնարավորությունների քննարկումն էր։ Կողմերն ընդգծեցին համագործակցության կարևորությունը՝ համայնքի մշակութային կյանքի հարստացման, երեխաների ու պատանիների ակտիվ ներգրավման, ինչպես նաև մարզամշակութային նախաձեռնությունների խթանման տեսանկյունից։ Քննարկվել են նաև փորձի փոխանակման մեխանիզմները, ինչպես նաև նոր հեռանկարների բացման հնարավորությունները՝ տարածաշրջանային և միջազգային ... Մանրամասն
09.07.25 Գործարանային 26Ա հասցեում կառուցվել է նոր հենապատ
Մեղրի քաղաքի Գործարանային 26Ա հասցեում վերջերս ավարտվել են նոր հենապատի կառուցման աշխատանքները։Տարածքում տարիներ շարունակ բացակայել է հենապատը, ինչի հետևանքով տարածքը դարձել էր ոչ միայն անմխիթար, այլև վտանգավոր՝ երթևեկության համար։Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը և բնակիչների անվտանգությունն ապահովելու հրատապությունը՝ Մեղրի համայնքի ղեկավար Խ․Անդրեասյանը նախաձեռնեց նոր հենապատի կառուցման աշխատանքները։Ծրագրի իրականացումը վստահվել է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ին։Շինարարությունն իրականացվել է համայնքապետարանի ֆինանսավորմամբ, ընդհանուր բյուջեն կազմել է 14․475․000 ՀՀ դրամ։Նորակառույց հենապատը էապես բարելավում է ոչ միայն տարածքի բարեկարգ տեսքը, այլև ապահովում է բնակիչների և անցորդների անվտանգությունը՝ ... Մանրամասն
07.07.25 ՀԱՎԵՐԺ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ. ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈւՆԴԴ, ՀԵՐՈ´Ս ԱՐՏԱՇԵՍ ԱԶԻԶՅԱՆ
Այսօր 44-օրյա Արցախյան գոյամարտի մասնակից, հերոս Արտաշես Եղիշեի Ազիզյանի ծննդյան տարեդարձն է:Արտաշես Ազիզյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 7-ին՝ Երևանում։ Դեռ մանկության տարիներից աչքի էր ընկնում կենսախինդ բնավորությամբ ու մարդկանց հանդեպ սրտացավ վերաբերմունքով։ Սովորել է մայրաքաղաքի թիվ 144 դպրոցում, ապա ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ էլ շարունակել է ուսումը։ 1991 թվականին ընտանիքը վերադարձել է հայրենիք՝ Մեղրիի շրջանի Նռնաձոր գյուղ, որտեղ Արտաշեսը ավարտել է միջնակարգ դպրոցը։1998 թվականին զորակոչվել է հայկական բանակ՝ ծառայելով Վայքի ռազմական ոստիկանությունում։ Հետագայում ամուսնացել է, դարձել սիրող ամուսին և հոգատար հայր՝ մեծացնելով երկու զավակների։ Արտաշեսը օրինակելի ընտանիք էր կառուցել, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner