Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 8 անդամներին՝ Բագրատ Զաքարյան, Խաչատուր Անդրեասյան, Անժելա Վանեսյան, Արթուր Գրիգորյան, Նարեկ Նավասարդյան, Արտուր Բաղդասարյան, Արևիկ Ստեփանյան, Մարուսյա Հովհաննիսյան, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից կազմակերպված 2024 թվականի մայիսի 7-ին «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրով համայնքների ավագանիների անդամների վերապատրաստման քաղաք Կապանում 4 ժամ տևողությամբ դասընթացին մասնակցելու նպատակով տրամադրել դրամական փոխհատուցում՝ օրապահիկ:
2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի վրա: