|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հուլիսի 2020 թվականի N 222 |
ՏԱՏԻ ՀԵՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՓՄԱՆԸ ՉԽԱՆԳԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 25-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրիի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ 3 արձանագրությունը և դիմումատու Նաիրե Ռադիկի Գրիգորյանի 2020 թվականի հուլիսի 9-ի մուտք N2177-Ք դիմումը
որոշում եմ՝
1.Պարտավորեցնել Մարգարիտա Համբարձումյանին՝ չխանգարելու երեխաներ՝ Կարո Երվանդի Նորավյանի և Մարի Երվանդի Նորավյանի հետ տատի՝ Նաիրե Գրիգորյանի շփմանը: 2.Երեխաների և տատի հետ շփումը կազմակերպել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|