Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 25-րդ, 27-րդ, 30-րդ, 31-րդ կետերով, 32-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի N500 որոշումը և քննության առնելով Կարեն Մարտիկի Հարությունյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի օգոստոսի 29-ի N3583-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Կարեն Մարտիկի Հարությունյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ N1167904 անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 11 բազմաբնակարան շենքի 7 բնակարանին կից ինքնակամ կառուցված 54.5 քմ արտաքին մակերեսով կցակառույցը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական:
2.Տեղեկացնել Կարեն Մարտիկի Հարությունյանին, որ ինքնակամ կառուցված 54.5 քմ արտաքին մակերեսով կցակառույցի օրինականացման համար տեղական բյուջեի 900305083306 հաշվեհամարին պետք է վճարել 3000 դրամ x 0.1422 x 54.5 քմ = 23 250 (քսաներեք հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ: Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեում:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
6․Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի վրա: