Այսօր: Շաբաթ, 19 Հոկտեմբերի 2019թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 269
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 8-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 8-Ն


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետով, 33-րդ հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                          որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 29-ի «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 2-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1)Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 1-ի:

2)Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 2-ի:

3)Որոշման 7-րդ կետի 6-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ համաձայն հավելված 3-ի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(55.02 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner