Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Նելլի Սամվելի Մարտիրոսյանի 2024 թվականի ապրիլի 29-ի N1869-Ք դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 29-ի թիվ 17 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Թույլատրել Նելլի Սամվելի Մարտիրոսյանին կնքելու իր անչափահաս աղջկա՝ Սնեժաննա Անդրեյի Ջերբետովային (ծնված՝ 14.05.2006թ) սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղում (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0002-0008) գտնվող հողամասի օտարման գործարք։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: