|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2020 թվականի N 289 |
ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՇՈՏ ԱՐՄԵՆԱԿԻ ԱՐԵՍՏԱԿԵՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արմենակ Աշոտի Արեստակեսյանի 15 սեպտեմբերի 2020 թվականի (մուտք՝ 3131-Ք) դիմումը, հաշվի առնելով Մեղրի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 5 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.Թույլատրել Արմենակ Աշոտի Արեստակեսյանին կնքելու իր անչափահաս երեխային՝ Աշոտ Արմենակի Արեստակեսյանին(ծնված՝ 16.04.2006թ.) սեփականության իրավունքով պատկանող՝ մարզ Սյունիք, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք Թումանյան փողոց թիվ 19/1 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալության տրամադրման գործարք: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմենակ Արեստակեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|