Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ֆոնդային բյուջեի «Բնակարանային շինարարություն սուբվենցիա» (06.01.01.51) ծրագրի 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից 900000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելացնել՝
1. 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ «Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» (01.01.01.51) ծրագրի 5122 (Վարչական սարքավորումներ) հոդվածին.
2. 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ «Նախադպրոցական կրթություն» (09.01.01.51) ծրագրի 5122 (Վարչական սարքավորումներ) հոդվածին: