Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան գյուղի տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 09-051-0409-0002 կադաստրային ծածկագրով 3.10000 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նշանակության, արդյունաբերական օբյեկտների հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Կարճևան, 5» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09999AVFY565/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: