Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 09-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կուրիս բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքը բազմամյա տնկարկների փոխադրելու մասին» N470-Ա որոշման մեջ կատարել լրացում՝ որոշման հիմնական մասի 1-ին կետը «բազմամյա տնկարկների» բառերից հետո լրացնել «(կորիզավոր)» բառով և փակագծեր կետադրական նշանով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: