Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 15-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-, դեմ-,  ձեռնպահ-,  Հայաստանի  Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին` 
որոշում   է` Հաստատել Հայաստանի Հանրապետության  Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի ավագանու  2016  թվականի դեկտեմբերի  27-ի  N6 արտահերթ նիստի օրակարգը`     
1.«Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի «Մեղրու համայնքային կոմունալ տնտեսություն»» ՀՈԱԿ-ը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 
2.«Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին: 
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի փողոցների,    գերեզմանատների  և  ընդհանուր  օգտագործման  այլ տարածքների  սանմաքրման,  աղբահանության, բարեկարգման և պահպանության ծառայությունների մատուցման մասին: 
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու և գանձելու մասին: 
5. Հողի հարկի և գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին: 
 
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու մասին:  
 
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտվող «ԲԷՑ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային շանակությունը փոխելու մասին:  
8.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի  հունվարի 26-ի« ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքային համայնքի  2016 թվականի  բյուջեն հաստատելու մասին» թիվ  2-Ն,  ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ համայնքի ավագանու 2015 թվականի  դեկտեմբերի 29-ի  « ՀՀ  Սյունիքի մարզի Ագարակ  քաղաքային համայնքի  2016 թվականի  բյուջեն հաստատելու մասին » ԹԻՎ 57-Ն  և  Կուրիսի գյուղական համայնքի ավագանու 2015 թվականի  դեկտեմբերի 24-ի  « ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս  գյուղական համայնքի  2016 թվականի  բյուջեն հաստատելու մասին »  թիվ 23-Ն  որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին:   |