| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդև 16-րդ հոդվածներով,  հիմք  ընդունելով համայնքի  ղեկավարի առաջարկությունը  և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-,  դեմ-,  ձեռնպահ-, Հայաստանի  Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի  համայնքի ավագանին                                                                                                                       որոշում  է` Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 13-ի N5 նիստի օրակարգը`  1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի զարգացման 2017-2021 թվականների հնգամյա ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունն ի գիտություն ընդունելու մասին: 2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:  3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:  4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին:  5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:  6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին:  7.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին: |