Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 128
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2020 թվականի N 128

ԱՆԴՐԱՆԻԿ ԲԵՆԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈԻՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ,ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ի N 111 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով,  հիմք ընդունելով Անդրանիկ Բենիկի Սստեփանյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2020 թվականի մարտի 03-ի N479 դիմումը.

                                                                          որոշում եմ՝

1.Փոփոխել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 0,06 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «այլ հողեր» գործառնական նշանակությունը, որպես բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված 0,06 հա հողամասը և նրա վրա ամրակայված շինությունները դիտել որպես գույքի մեկ միավոր և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք Գարեգին Նժդեհի փողոց թիվ 102» հասցե:

3.Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 102 հասցեում գտնվող, Անդրանիկ Բենիկի Սստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,06 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0045-0010, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N1169286) 265,15 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված բնակելի տունը և 8,8 քմ մակերեսով պարիսպը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Մեղրի համայնքի բյուջեի 900305083306 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի ա) ենթակետով սահմանված վճարները՝

ա) ինքնակամ կառուցված բնակելի տան համար 182 954 (մեկ հարյուր ութսուներկու հազար ինը հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ (265,15 քմ x 10 000 դրամ x 0.069 = 182 954).

բ) ինքնակամ կառուցված պարիսպի համար 6072 (վեց հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ (8,8 քմ x 10 000 դրամ x 0.069 = 6072).

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

7. Ուժը կորցրած ճանաչել Մեղրի համանքի ղեկավարի 2020 թվականի մարտի 18-ի 
«Անդրանիկ Բենիկի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը հասցեավորելու, գործառնական նշանակությունը փոխելու և օրինական ճանաչելու մասին »  N111 որոշումը:

8.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետի վրա:

9.Որոշման կատարման հսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner