Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 9-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 26-րդ կետերով, «Համայնքային ծառայության մասին»   Հայաստանի Հանրապետության  օրենքի  9-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և  որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

որոշում  է`

   1.Որոշել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը` 170000 (մեկ հարյուր յոթանասուն հազար)  ՀՀ դրամ:

2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի  համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը,  հաստիքացուցակը  և պաշտոնային դրույքաչափերը`  համաձայն  հավելվածի  /կցվում  է/:  

3.Առաջարկել Մեղրի համայնքի ղեկավարին` «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի  համայնքապետարանի աշխատակազմ»  համայնքային  ծառայության պաշտոնների անվանացանկը մեկ շաբաթյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության  կառավարության լիազորված պետական կառավարման մարմին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը և համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության  կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner