Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 43
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2019 թվականի N 43

ՄԱՐԻԵՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.  Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.   

Քաղաքացի Մարիետա Հակոբյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկի մասին» օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019 թվականի հունվարի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Սյունիքի մարզի Մեղրի համայնքի  համայնքապետարանի  աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ`   հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

 2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից  տրված տվյալների Մեղրի համայնքի Լիճք գյուղական բնակավայրում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 09-039-0537-0100,վարելահող անջրտի, 0,495 հա, կադաստրային ծածկագիր՝ 09-039-0512-0027 վարելահող անջրտի, 0,253 հա,  կադասրային ծածկագիր՝ 09-039-0510-0018, վարելահող անջրտի, 0,925 հա, կադաստրային ծածկագիր՝ 09-039-0011-0029, տնամերձ, 0,012 հա, կադաստրային ծածկագիր՝ 09-039-0003-0008, վարելահող անջրտի, 0,282 հա, կադաստրային ծածկագիր՝ 09-039-0011-0028, տնամերձ, 0,1975 հա, կադաստրային ծածկագիր՝ 09-039-0011-0048, տնամերձ, 0,0339 հա)   հողամասերը  հանդիսանում է քաղաքացի Մարիետա Հակոբյանի սեփականությունը, ինչը, «Հողի հարկի մասին»  օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: 

Հողամասերի համար վճարման ենթակա հարկը կազմում է   21 486 ՀՀ դրամ   (քսանմեկ հազար  չորս հարյուր ութսունվեց) ՀՀ   դրամ, ինչը  2015- 2019թ.թ. ընկած ժամանակահատվածում չի վճարվել:

Քաղաքացի Մարիետա Հակոբյանը նշված ժամանակահատվածի համար հողի հարկը վճարելու  պարտականությունը կազմում է 21 486 (քսանմեկ հազար չորս հարյուր ութսունվեց)   ՀՀ դրամ`   ապառք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ`   7862 (յոթ հազար ութ հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամի չափով:

 2019 թվականի  հունվարի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանում  հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019  թվականի փետրվարի 15-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և  չի ներկայացել քաղաքացի Մարիետա Հակոբյանը (հիմք՝ փոստային անդորրագիր՝AG008513575 AM): Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի  Մարիետա Հակոբյանի բացակայությամբ:

  3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն «Հողի հարկի մասին» օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Համաձայն «Հողի հարկի մասին» օրենքի 16-րդ հոդվածի`հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի  401-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:

Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Համաձայն  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ համայնքի ղեկավարը տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հողի հարկի մասին»  օրենքի 1-ին, 16-րդ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի  398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

      

1.Քաղաքացի Մարիետա Հակոբյանից  հօգուտ  Մեղրի համայնքի բյուջե գանձել  29 348 (քսանինը հազար երեք հարյուր քառասունութ) ՀՀ  դրամ,  որից  21 486  (քսանմեկ հազար չորս հարյուր ութսունվեց)   ՀՀ դրամ որպես  հողամասի  համար վճարման ենթակա հողի հարկի գումար, 7862 (յոթ հազար ութ հարյուր վաթսուներկու) ՀՀ  դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ (վճարման հաշվեհամար՝ 900305081037):

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>  օրեենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի  ղեկավարը:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարիետա Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner