Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Խաչիկ Հարությունի Սապոնջյանի համայնքի ղեկավարին ուղղած՝ 2021 թվականի փետրվարի 17-ի N 509-Ք դիմումը.
որոշում եմ՝
1.Վերահասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 8 շենք 1 բնակարան հասցեում գտնվող, Խաչիկ Հարությունի Սապոնջյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N1169435 վկայական) անշարժ գույքը և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Զորավար Անդրանիկի փողոց,1-ին փակուղի թիվ 8 շենք 1 բնակարան» հասցե:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: