Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արտյոմ Ծովյանի (լիազորագիր՝ տրված 26.01.2024թ., գրանցամատյանում գրանցված՝ 114-ով)՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 1804-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի տարածքում գտնվող` Յուրի Բագրատի Գևորկյանին ժառանգության իրավունքով պատկանող (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, տրված՝ 19.04.2024 թվականին, գրանցամատյանում գրանցված 714-ով) 09-037-0072-0006 կադաստրային ծածկագրով 0.074 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինությանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06032024-09-0057) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լեհվազ, 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, 3» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09999SSTNDWX/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: